Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը՝ «կայուն» կոռումպացված երկիր

Հայաստանը՝ «կայուն» կոռումպացված երկիր
27.01.2016 | 16:41

Այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հայտարարել է, որ 2003-ից Հայաստանը կոռուպցիայի ընկալման առումով «դոփում» է տեղում: Այսինքն, կոռուպցիայի մակարդակը մեզանում «կայուն» վիճակում է: 168 երկրների աղյուսակում 35-րդ տեղում ենք (չափումը կատարվում է 0-ից 100 սանդղակով, 0-ն`բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը՝ բացարձակապես մաքուր)` զիջելով հարևան Վրաստանին:

Հատկանշական է, որ կառավարությանը կից գործում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի անդամները պաշտոնյաներ են, ու ակնկալել, որ նրանք կպայքարեն իրենք իրենց դեմ, կկտրեն «ճյուղը», որի վրա նստած են, առնվազն միամտություն է: ՈՒ քանի դեռ նման ձևական խորհուրդներ կստեղծվեն, կաշառքի մեջ թաթախված պաշտոնյաները հակակոռուպցիոն քայլերի մասին օրուգիշեր մարդկանց գլուխը «կարդուկեն», Հայաստանը «կայուն» կոռումպացված երկիր կմնա: Այս խորհրդին գնահատական է տվել նաև Հոկտանյանը. «2004-ին էլ եղել է այդպիսի մի խորհուրդ, հիմա դրա ճարտարապետությունը փոխվեց, բայց առանձնապես հաջողություններ պետք չէ ակնկալել: Խորքային բարեփոխումներ են պետք, ոչ թե իմիտացիա: Պետք է լինեն տնտեսական, քաղաքական արմատական բարեփոխումներ»:
Ի դեպ, «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ»-ը հարցում է անցկացրել և պարզել է, որ քաղաքացիների կեսից ավելին «ոչ» է ասել այն հարցին, թե կուզեի՞ք ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում: Սա էլ օբյեկտիվ իրականությունից է թելադրված. մարդիկ հասկանում են, որ կոռուպցիան համակարգային խնդիր է, և հույս չունեն, որ մեկ կամ մի քանի մարդկանցով հնարավոր է բոլոր ոլորտները ախտահարած կոռուպցիան արմատախիլ անել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ